Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել «COVID-19»-ի դեմ։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»։

Բժշկական կառավարման ազգային ֆեդերացիայից հայտնել են, որ աշխատանքից ազատվել է 1972 բժիշկ, ինչը կազմում է Իտալիայի բժիշկների ընդհանուր թվի 0,4%-ը։ Թեև, ըստ ֆեդերացիայի, չպատվաստված բժիշկների իրական թիվը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 7,2%-ի:

Հեռացման մասին ծանուցումը ստանալուց հետո բժիշկները հինգ օր կունենան ՝ պատվաստումից ազատումը կամ պատվաստման վկայականը հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար։

«Worldometer» վիճակագրական կայքի տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 9,4 մլն մարդ, 142,5 հազար հիվանդ մահացել է, իսկ 6,5 մլն մարդ ապաքինվել է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում