Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 15։05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 զոհ և 1 տուժած․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի դին։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում