Ադրբեջանը ունի՞ մեր երկրի տարածքը նկարահանող արբանյակներ

Ադրբեջանը ունի՞ մեր երկրի տարածքը  նկարահանող արբանյակներ

Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, ըստ որի Ադրբեջանը տեսնում է մեր ցանկացած դիրքն ու շարժը, սահմանին ու թիկունքում և ամենօրյա ռեժիմով նկարահանում է մեր ամբողջ երկրի տարածքը: Ըստ  տարածված լուրերի՝  Ֆրանսիայից գնված այդ արբանյակի շնորհիվ թշնամին ամեն 2 օրը մեկ կարողանում է  նկարահանել մեր  երկրի տարածքը 45 աստիճան թեքությամբ, ամեն շաբաթը  օրը մեկ 20 աստիճան թեքությամբ և ամեն 26 օրը մեկ անմիջապես մեր գլխավերևից։

Freenews.am-ը  Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, արդյոք  թշնամին ունի նման հետախուզական արբանյակներ, ինչպին ի պատասխան Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ  ունենք Թուրքիայի լիարժեք ներգրավվածությունը, մարտական գործողությունների կառավարումը, շատ հնարավոր է, որ նման արբանյակներ ունենան, բայց դա կատաստրոֆիկ երևույթ չէ, քանի որ մենք էլ ունենք որոշակի հնարավորություններ նույն հետախուզությունն իրականացնելու: Դրա համար մենք պետք է ոչ միայն մտածենք ինչպես անենք որ չտեսնեն, այլ ինչպես քողարկենք մեր շարժն ու գործողությունները»:

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում