Ֆրանսիայում 24 ժամում գրանցվել է COVID-19 վարակի ռեկորդային՝ 94,1 հազար դեպք
Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել: 24 ժամում երկրում վարակվել է ավելի քան 94,1 հազար մարդ, գրում է «Ինտերֆաքսը»։
Սա երկրում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկիրը ռեկորդ է սահմանել կատարված թեստերի քանակով (1,55 միլիոն թեստ):
Ֆրանսիայում մարդկանց մեծ մասը պատվաստված է COVID-19-ի դեմ։ Ավելի քան 20 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։
Մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում մեկ օրում հաստատվել էր կորոնավիրուսային վարակի ավելի քան 88 հազար դեպք՝ ռեկորդային ցուցանիշ COVID-19 համաճարակի մեկնարկից ի վեր։
Կարծիքներ