Քովիդի նոր շտամի պատճառով Ճապոնիան փակել է օտարերկրացիների մուտքը երկիր

Ճապոնիայի իշխանությունները որոշել են նոյեմբերի 30-ից փակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Կիսիդան նշել է, որ օտարերկրացի ուսանողների և գործարարների համար մուտքի հետ կապված զիջումները, որոնք գործում էին այս տարվա նոյեմբերի 8-ից, այլևս չեն գործում։
Մեկ օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս փուլում նոր շտամի ուսումնասիրությունն անվանել էր անբավարար՝ դրա վարակելիության մակարդակի վերաբերյալ եզրակացություններ անելու համար։
Կարծիքներ