Գործել բացառապես հանուն Հայաստան պետության եւ մեր ժողովրդի. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուղերձի փոխարեն.
Աշխատել-պայքարել-ջանալ՝ անմնացորդ,
Որոշումներում լինել՝ արդարամիտ,
Գործողություններում լինել՝ շիտակ,
Բոլորս՝ յուրաքանչյուրս մեր բնագավառներում, անհրաժեշտաբար գործել-պայքարել-արարել անբասիր, աշխատել ազնիվ, գործել արհեստավարժ ու արդյունավետ։
Սովորել, սերտել, հմտանալ՝ ավելի ու ավելի արդյունավետ լինելու մղումով։
Բոլոր գործողություններում առաջնորդվել հանրային շահով, բոլոր որոշումները բխեցնել պետական շահից, գործել բացառապես հանուն Հայաստան պետության եւ մեր ժողովրդի։
Պետական ծառայության մեջ գործունեության առանցքում ունենալ պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կայացման ու զարգացման հրամայականը, մասնավոր կյանքում՝ գործել իբրեւ պարտականությանը գիտակից, սրտացավ ու վեհանձն անհատ-քաղաքացի։
Այդժամ կունենանք ավելի՛ կենսունակ Հայաստան, ավելի՛ անվտանգ Արցախ։
Հ.Գ. Այլապես՝ մնացածն ընդամենը կենացների ժանրից են։
Խաղաղություն եւ կայունություն մեր Հայրենիքին եկող՝ 2023 թվականին։
Շնորհավոր Ամանոր եւ Սբ.Ծնունդ։
Աստված պահի Հայաստանն ու Արցախը»։
Կարծիքներ