Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայեն` Եվրամիությանն ու ԶԼՄ-ներին

Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայեն` Եվրամիությանն ու ԶԼՄ-ներին

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ԶԼՄ-ներին ու Եվրամիությանը` Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ անգործության համար։

«Ֆրանսիական լրատվամիջոցներ և Եվրամիություն, դուք ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր և ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։

Հայկական արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը հենց Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որն հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։

Հիշեցնենք` երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների մի խմբի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում