Մալիում ավիահարվածի զոհ են դարձել հարսանեկան արարողության տասնյակ մասնակիցներ

Մալիում ավիահարվածի զոհ են դարձել հարսանեկան արարողության տասնյակ մասնակիցներ

Անհայտ ինքնաթիռից հասցված ավիահարվածի հետևանքով Մալիի կենտրոնական հատվածում զոհվել է գրեթե 20 խաղաղ բնակիչ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հայտնում է A Bamaco-ն:

Դեպքը տեղի է ունեցել Դուենցա քաղաքի մոտակայքում: Տուժել են հարսանեկան արարողության մասնակիցներ: Քսան մարդ վնասվածք է ստացել:

Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել ռազմական օդաչուների սխալի հետևանքով:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում