Հարյուրավոր ստեփանակերտցիներ հավաքվել էին՝ Նոր տարին դիմավորելուց առաջ մեկ անգամ եւս իրենց խոնարհումը բերելու նրանց հիշատակին
2020 թվականի վերջին ժամերին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը: Հարյուրավոր ստեփանակերտցիներ հավաքվել էին՝ Նոր տարին դիմավորելուց առաջ մեկ անգամ եւս իրենց խոնարհումը բերելու նրանց հիշատակին, ովքեր կյանքով վճարեցին հայրենիքի պաշտպանության համար: Ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակված հայորդիների՝ Ստեփանակերտի հուշահամալիրից դեկտեմբերի 31-ի երեկոյան երկինք են բաց թողնվել օդապարուկներ:
Ցանկացողներին օդապարուկները տրամադրվել են անվճար: Ըստ կազմակերպիչների՝ միջոցառումը մի քանի խորհուրդ էր պարունակում. հարգանքի տուրքից բացի՝ այն նաեւ համախմբվելու, հզորանալու և առաջ շարժվելու հորդոր էր պարունակում:
Տեսանյութը Արցախի Հանրային Հեռուստատեսության.
Կարծիքներ