Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը
Հաստատվել է Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը, մրցավարի օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորտեժը: Չորորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան:
VAR-ի մրցավար է նշանակվել Նեյց Կայտազոցիչը, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեն Բորոշակը:
Հիշեցնենք, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։
Կարծիքներ