Լավրովն ու Աբդոլլահիանը հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդես են եկել Պաղեստինի և Իսրայելի միջև վաղաժամ զինադադարի օգտին:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը:
«Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի համար «3 գումարած 3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսման օգտին»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ պատրաստ են շարունակել աշխատանքը 3+3 ձևաչափում: Նա նել է, որ ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:
«Եվ մենք պատրաստ ենք, իհարկե դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք»,-ասել է վարչապետը:
Կարծիքներ