Բայդենը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդին վերացնելու մասին
Ամերիկացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում և ոչնչացրել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրայշիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասվում է փետրվարի 3-ին Սպիտակ տանը հնչած՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Անցած գիշեր իմ հրահանգով ԱՄՆ զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ամերիկացի ժողովրդին և մեր դաշնակիցներին պաշտպանելու, աշխարհն ավելի ապահով դարձնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել գործողության ընթացքում ։
Ենթադրվում է, որ հենց Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրայշիին է եղել ԻՊ խմբավորման ամենաբարձրաստիճան առաջնորդը՝ նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահից հետո։
Կարծիքներ