Հնագետներն ԱՄՆ-ի ափերի մոտ հայտնաբերել են Ջեյմս Կուկի Endeavour նավի բեկորները

Հնագետներն ԱՄՆ-ի ափերի մոտ հայտնաբերել են Ջեյմս Կուկի Endeavour նավի բեկորները

Ամերիկացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է հետազոտող Ջեյմս Քուկի Endeavour նավի բեկորները: Այդ մասին գրում է The Guardian-ը։ 

Նավի որոնումները տևել են 22 տարի։ Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Ռոդ Այլենդի մոտ։ 

«Հայտնաբերվել է Ավստրալիայի պատմության ամենակարևոր նավերից մեկի վերջին հանգրվանը»,- ասել է Ավստրալիայի ծովային թանգարանի տնօրեն Քևին Սամփթոնը։

Endeavor-ը կառուցվել է Անգլիայում 1764 թվականին։ Չորս տարի անց Կուկը մեկնել է արշավ դեպի Խաղաղ օվկիանոս։ 1770 թվականին նա ժամանել է Ավստրալիա, ապա՝ Նոր Զելանդիա։

Նավը վաճառվել է մասնավոր սեփականատերերին և վերանվանվել Lord Sandwich: Այն կործանվել է բրիտանական նավատորմի կողմից 1778 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի անկախության պատերազմն էր ընթանում։ Մեկ տարի անց Խաղաղ օվկիանոս երրորդ ճանապարհորդության ժամանակ Կուկը սպանվել է Հավայան կղզիներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում