Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Կասպից ծովում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 21:03-ին՝ Կասպից ծովի Լենքորան կայարանից 78 կմ դեպի արևելք։
Օջախը գտնվել է 38 կմ խորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարծիքներ