ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն օգտագործել է ամերիկյան զենքը՝ խախտելով մարդասիրական իրավունքը
Միացյալ Նահանգները հիմքեր ունի կարծելու, որ Իսրայելը օգտագործել է ամերիկյան արտադրության զենք՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի համար Վաշինգտոնի վարչակազմի պատրաստած զեկույցում։
«Հաշվի առնելով Իսրայելի զգալի կախվածությունը ամերիկյան արտադրության պաշտպանական արտադրանքից, հիմքեր կան ենթադրելու, որ պաշտպանական արտադրանքը... օգտագործվել է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից հոկտեմբերի 7-ից [2023] այն դեպքերում, որոնք չեն համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին կամ հաստատված լավագույն փորձին՝ մեղմացնել խաղաղ բնակչությանը հասցված վնասը»,- ասվում է փաստաթղթում։
Պետքարտուղարության պատրաստած զեկույցում ասվում է, որ հնարավոր խախտումների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ