Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամը զինծառայությունից տարկետում ստացավ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամը զինծառայությունից տարկետում ստացավ

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին: Համաձայն որոշման հիմնավորման՝ 2020 թվականի հունվարի 24-ի հրամանագրով  Դավիթ Ասլանյանին շնորհվել է  քաղաքացիություն և տարկետում է  տրվել մինչև 2021 թվականի ամառայինզորակոչը, քանի որ Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը այս պահին հանդես է գալիս  ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, նախապատրաստվելու և  մասնակցելու է 2021 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին  և 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում