Նոր մանրամասներ Արարատի մարզում ավտոբուսի վթարից. տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Նոր մանրամասներ Արարատի մարզում ավտոբուսի վթարից. տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գետազատ-Երևան երթուղին սպասարկող «FAV» մակնիշի  ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ ՃՏՊ-ի հետևանքով 16 տուժած հոսպիտալացվել էր Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում