Օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ գլխադասային հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:
Աայս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
Նախագծի հիմնական զեկուցող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: վերջինս տեղեկացրել է, որ հանրապետությունում հաշվառված 19 հազար բազմաբնակարան շենքերից միայն 42 տոկոսում(շուրջ 8000 շենք) են կառավարման մարմիններ ձևավորված:
Առաջարկվող կարգավորմամբ կառավարությանը կտրվի լիազորություն՝ սահմանելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.:
Կարծիքներ