ԱՀԿ-ն կորոնավիրուսի համար երկու տարի ժամանակ է նախատեսել

ԱՀԿ-ն կորոնավիրուսի համար երկու տարի ժամանակ է նախատեսել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը երկու տարի է տվել կորոնավիրուսի պանդեմիան ավարտելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՀԿ-ի տնօրենը հիշեցրել է, որ իսպանուհու համաճարակը, որը բռնկվել էր 1918 թվականին, տեւել է երկու տարի: «Մենք այժմ ավելի շատ տեխնոլոգիաներ ունենք, իհարկե, ավելի շատ կապեր, վիրուսը ավելի շատ հնարավորություն ունի տարածվելու, բավականին արագ», - ասաց նա: Ընդ որում, նշվում է, որ տեխնիկական զարգացումն ու գիտելիքները կարող են օգնել կանգնեցնել համաճարակը։

Ադանոմ Գեբրեիսուսը նաեւ նշել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը միանգամից չի հանգեցնի հիվանդության դադարեցմանը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 23 միլիոնը։ Համաճարակը ընդգրկել է 188 երկիր։ Վարակվածների թվի աճը մեկ օրում կազմել է ավելի քան 280 հազար։ Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 795 հազար հիվանդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում