Եգիպտոսը զբոսաշրջիկների համար փոխել է մուտքի կարգը
Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք Է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Օգոստոսի 15-ից այդ տեղեկանքը պահանջվել Է միայն նրանցից, ովքեր ժամանել են Կահիրե եւ երկրի մյուս օդանավակայաններ (բացառությամբ Շարմ-Էշ-Շեյխի, Խուրգադայի եւ Մարս-Մատրուխի): Բայց սեպտեմբերի 1-ից այս փաստաթուղթը հարկավոր Է նաեւ նրանց, ովքեր թռչում են ուղիղ Կարմիր ծովի առողջարաններ:
Ինչպես հայտարարել Է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, այդ որոշումն ընդունվել Է «առանձին երկրներում վարակման դեպքերի թվի աճի» պատճառով:
Այն տեղեկատվությունը, որ ժամանող բոլոր զբոսաշրջիկները պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացակայության ՊՇՌ-թեստի (պոլիմերազային շղթայական ռեակցիա) արդյունքները, որն անցկացվել Է թռիչքից 72 ժամ առաջ, հաստատել են նաեւ Ռուսաստանի տուրօպերատորի ընդունող ընկերությունում:
Նոր կանոնների գործողության ներքո կհայտնվեն նաեւ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ինքնուրույնաբար Եգիպտոսի առողջարաններ են մեկնում երրորդ երկրի (օրինակ՝ Ստամբուլ կամ Մինսկ) տարանցմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ