Քննարկվել են Սյունիքում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը․ որտեղ կկառուցվեն դրանք

Քննարկվել են Սյունիքում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը․ որտեղ կկառուցվեն դրանք

Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։

Այս մասին հայտնել են մարզպետարանից։

Քննարկմանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խումբը և կոմիտեի փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքապետարանների քաղաքաշինության պատասխանատուները և շինարարական ընկերությունների ղեկավարներ։

Սյունիքում կառուցվելիք դպրոցների համար որոշ մրցույթներ արդեն կայացել են, ու շուտով կսկսվի շինարարությունը, մյուսներն ընթացքի մեջ են։ Խորհրդակցության ընթացքում ըստ համայնքների մանրամասնորեն քննարկվել են դպրոցների կառուցմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հողհատկացմանը, քաղաքաշինական նորմերի պահպանմանը, շինարարության ընթացքում դասապրոցեսի կազմակերպմանը և այլն։

Որոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում, որոշները կկառուցվեն նոր հատկացվող հողատարածքներում։

Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են ծրագրերին մասնակից կողմերը։ Դրանց համատեղ լուծման համար որոշվել է աշխատանքային խմբեր կազմել․ նրանցում կընդգրվեն մարզային, համայնքային իշխանությունների ու հանդիպմանը ներկա մյուս պետական մարմինների մասնագետները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում