«Ազգիս համար արժե զոհվել, չէ՞». զոհված կապիտանի՝ քրոջ հետ ունեցած նամակագրության վերջին բառերը
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներց կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր: Զինծառայողի մահը սգում է ամբողջ Մարմաշեն համայնքը:
Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, ամուսնացած չէր: Զինծառայողի հարազատների խոսքերով, նվիրյալ զինվոր էր, իր ցանկությամբ էր ընտրել զինվորականի մասնագիտությունը: Երազանք էր զինվորականի բարձր կոչումը: Սիրված ոչ միայն հարազատների, համագյուղացիների, այլև համածառայակիցների շրջանում: Բազմաթիվ պատվոգրեր ուներ: Տասը տարվա զինծառայությունը կոփել էր Սոսին, անցել է բազմաթիվ դժվարություններով, իր ցանկությամբ նախընտրել է ծառայել Տավուշում:
Քրոջ հետ ունեցած նամակագրության վերջին բառերն են. «Ազգիս համար արժե զոհվել, չէ՞»…
Զինծառայողի մարմինը հարազատներին կհանձնեն հուլիսի 15-ին:
Կարծիքներ