Կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ է ներկայացվել Չինաստանում

Կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ է ներկայացվել Չինաստանում

Առաջին անգամ Չինաստանում երկու դեղագործական ընկերություններ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը:

Ինչպես տեղեկացնում է The Jakarta post պարբերականը, պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում: Դեղամիջոցի փորձնական նմուշները ցուցադրվել են Պեկինում անցկացված ցուցահանդեսում: Նշվում է, որ Չինաստանում «մեծ հույսեր են կապում» դրանց հետ:

Ներկայում պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Միևնույն ժամանակ արտադրողները հույսով են, որ տարեվերջին դրանք կիրառելու թույլտվություն կստանան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում