ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասվում է ուրբաթ օրը նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա աշխատանքային հանդիպում կանցկացնի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, իսկ ապրիլի 28-ին կընդունի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասվում է տեքստում։ Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը նշել է, որ նա կհանդիպի նաեւ Ուկրաինայում աշխատող համաշխարհային կազմակերպության աշխատակիցների հետ՝ քննարկելու երկրի «բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնումը»։
Կարծիքներ