Ռուսաստանի հետ Մոնղոլիայի սահմանին բուբոնիկ ժանտախտի հարուցիչ է հայտնաբերվել
Բուբոնիկ ժանտախտի հարուցիչ է հայտնաբերվել Մոնղոլիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին։
Խոսելով դեպքի մասին՝ Մոնղոլիայի կենդանաբանական ինֆեկցիաների ուսումնասիրության ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների ծառայության հանրային առողջության բաժնի ղեկավար Լխունրև Ռոլոմժավը մանրամասնել է, որ հարուցիչը հայտնաբերվել է Զավխանի շրջանում՝ դաշտամկան սատկած ձագի հետազոտության ժամանակ։
Տարածաշրջանը սահմանակից է Ռուսաստանի Տիվայի Հանրապետությանը։ Վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ Մոնղոլիայի 17 շրջաններում հայտնաբերվել է ժանտախտի 137 բնական օջախ։ Բարձր ռիսկային գոտում են Ռուսաստանի և Չինաստանի սահմանին գտնվող արևմտյան շրջանները, որտեղ ամեն տարի ժանտախտի դեպքեր են գրանցվում։
Վերջին անգամ հետազոտություններն անցկացվել են 2022 թվականին, երբ ռուս և մոնղոլ համաճարակաբանները պարզել էին, որ հիվանդության բնական օջախի ակտիվությունն աճել է։
Կարծիքներ