Մակրոնը ռազմածովային ուժերի շտաբի նոր պետ է նշանակել

Մակրոնը ռազմածովային ուժերի շտաբի նոր պետ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի շտաբի նոր ղեկավար է նշանակել:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական ամսագրի կայքում հրապարակված փաստաթղթում։

«Հանրապետության նախագահը, վարչապետի և զինված ուժերի նախարարի զեկույցի համաձայն, հաշվի առնելով Սահմանադրությունը՝ մասնավորապես 13-րդ հոդվածը, լսելով Նախարարների խորհրդին, որոշել է՝

փոխծովակալ Նիկոլա Վոժուրին նշանակել ռազմածովային ուժերի շտաբի պետ՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից»,-ասվում է տեքստում:

Այս պաշտոնում նա կփոխարինի Պիեռ Վանդիեին, որը նույն հրամանագրով նշանակվել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում