Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպային բնական գազ մատակարարել

Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն համագործակցել եվրոպական երկրների հետ բնական գազի մատակարարման հարցում: Euronews-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ և Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Բերդիմուհամեդովը նշել է, որ Եվրոպայի էներգառեսուրսների շուկան աշխարհի խոշորագույններից մեկն է, իսկ Աշխաբադի համագործակցությունը ԵՄ-ի հետ շահավետ է երկու կողմերի համար։
«Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն աշխատել եվրոպական գործընկերների հետ՝ բնական գազի մատակարարման հարցում։ Այս ուղղությամբ գործողություններից մեկը Տրանսկասպյան երթուղու իրականացումն է»,-հայտարարել է նա։
Բերդիմուհամեդովը հավելել է, որ Աշխաբադում և Բրյուսելում պարբերաբար անցկացվում են միջխորհրդարանական հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմանի կապերի խորացմանը։ Նա նաև նշել է, որ Թուրքմենստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում։
Կարծիքներ