Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են Կիևից
Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին, հայտնում է Gazeta.ru-ն՝ Sky News-ին հղումով։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա ցանկացած ճանապարհորդությունից, իսկ այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվել հեռանալ «քանի որ կարող են» և քանի դեռ հնարավորություն կա։
«Այս աճող սպառնալիքի հետ կապված», ԱԳՆ-ն որոշում է կայացրել Կիևից դեսպանատան աշխատակիցներին դուրս բերելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Կիևում դեսպանատունը բաց է մնալու, սակայն չի կարող անձնական հյուպատոսական օգնություն ցուցաբերել։
Կարծիքներ