Սպիտակ տունը հայտարարել է, որ դեռեւս ԱՄՆ-ի նոր ուժեր Եվրոպա ուղարկելու որոշում չկա

Սպիտակ տունը հայտարարել է, որ դեռեւս ԱՄՆ-ի նոր ուժեր Եվրոպա ուղարկելու որոշում չկա

ԱՄՆ-ի նոր ուժեր Եվրոպա հնարավոր ուղարկելու հարցը շոշափվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հեռախոսազրույցի ժամանակ՝ եվրոպական այլ առաջնորդների մասնակցությամբ, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք բարձր պատրաստականության են բերվել այն դեպքում, եթե որոշում կայացվի ՆԱՏՕ-ի կողմից դրանք [Եվրոպա] ուղարկելու մասին, ապա նախագահը հնարավորություն է ունեցել դա քննարկել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Ոչ մի որոշում այս առումով չի ընդունվել, բայց այդ ուժերը մնում են բարձր պատրաստության մեջ, Եթե նման հարցում ՆԱՏՕ -ից ստանա», – ասել է նա։

PBS հեռուստաընկերության նյութն այն մասին, որ ՌԴ-ն արդեն որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ քայլերի մասին, չի արտացոլում ԱՄՆ վարչակազմի տվյալները, հայտնել են Սպիտակ տանը:

ԱՄՆ-ը չի պնդում, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ ուժի կիրառման մասին վերջնական որոշում է կայացրել, նշել են Սպիտակ տանը:

ԱՄՆ -ը և ԵՄ-ն զգալի չափով հասել են կարծիքների միասնության՝ ՌԴ-ի նկատմամբ հետագա հնարավոր միջոցառումների վերաբերյալ, հայտարարել են Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահի օգնականը պնդում է, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի գործողությունը կարող է նախատեսել մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կիևի զավթում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում