Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան - «Նորավանք»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»
Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»
Նշվում է, որ Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։
«Հավաքականում ունենք նաև բացականեր։ Հովհաննես Համբարձումյանը «Քովիդ-19» դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։
Մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։
Կարծիքներ