Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով
Մայիսի 1-2-ը, 5-ին բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, մայիսի 3-4-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ը՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Մայիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ