Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, թե որ դեպքում կօգտագործի կասետային զինամթերք

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, թե որ դեպքում կօգտագործի կասետային զինամթերք

Ուկրաինայի պատշպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կօգտագործի կասետային զինամթերք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում նախարարը գրել է, որ Ուկրաինան կասետային զինամթերքով չի հարձակվի ՌԴ-ի վրա։

«Դրանք կօգտագործվեն միայն Ուկրաինայի տարածքների դեօկուպացիայի համար։ Կասետային զինամթերքը կօգտագործվի միայն օկուպանտների կուտակման և հակառակորդի սահմանները ճեղքելու վայրերում ՝ ուկրաինացի զինվորականների կյանքի համար նվազագույն ռիսկերով։ Արվարձաններում և քաղաքներում զենքի այս տեսակը չի օգտագործվի»,- ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ խիստ հաշվառում կիրականացվի այդ զինամթերքը օգտագործելու դեպքում։

Ավելի վաղ Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում