200-ից ավել սպանություն, 14 խոշտանգում, 64 մահ՝ ԼՂ-ից բռնի տեղահանման ընթացքում. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ու երեխաների թիվը։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
«200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում 9 քաղաքացիական անձ, 3 երեխա:
300-ից ավելը վիրավորվել են, այդ թվում 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ
Ադրբեջանցի զինծառայողների կողմից խոշտանգվել է 14 անձ:
64 մարդ մահացել է Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բռնի տեղահանման ժամանակ»։
Անի Բադալյանի տարածած տեղեկապատկերում նշված է, որ տվյալները 2023 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ են, և կարող են փոխվել, քանի որ հետաքննությունը դեռ ընթանում է:
Կարծիքներ