Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տեղեկատվությունը
Արցախից ևս հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ևս ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
Կարծիքներ