Պուտինի բնորոշումներն Ալիեւին

Պուտինի բնորոշումներն Ալիեւին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալիեւին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը.

«Դուք արժանի հեղինակություն եք վայելում հայրենակիցների շրջանում եւ միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն եւ փորձառու պետական ​​գործիչ, ով կարող է նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնել։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հանրաճանաչ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում։ Ես գնահատում եմ մեր բարեկամությունը: Ուրախ կլինեմ շարունակել ձեզ հետ կառուցողական, բովանդակալից երկխոսությունը եւ սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման», մասնավորապես ասվում է հեռագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում