Լևոն Արոնյանը 1 358 000 դրամ է փոխանցել հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը գրել է.
Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լևոն Արոնյանը ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած "Մատ տեռորին" խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար։
Կարծիքներ