Genocide Watch կազմակերպությունը դատապարտում է Արցախի շրջափակումը

Genocide Watch կազմակերպությունը դատապարտում է Արցախի շրջափակումը

Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով զբաղվող Genocide Watch կազմակերպությունը բարձրաձայնել է արդեն մոտ մեկ ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին և նշել մի քանի կետ:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին և

1. Կիրառի 907-րդ հոդվածն ու դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին:

2. Կիրառի պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքները և այլ ընդունելի իրավական միջոցներ:

3. Շտապ օգնություն ուղարկի հումանիտար ճգնաժամից տուժած 120,000 հայերին»,- նշված է կազմակերպության «Թվիթեր»-ի միկրոբլոգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում