Սիրիայում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան այսօր առավոտյան ենթարկվել Է հրթիռակոծության, տուժածներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես 09:00-ին երկու հրթիռ է արձակվել կոալիցիոն ուժերի ուղղությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Կոնոկո» առաքելության աջակցության օբյեկտում: Հարձակման հետևանքով տուժածներ չկան, կոալիցիայի բազային կամ սեփականությանը վնաս չի հասցվել», - նշվում է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
CENTCOM-ը հավելում է, որ ,Սիրիայի դեմոկրատական ուժերե խմբավորումն այցելել է հրթիռի արձակման վայր և այնտեղ գտել երրորդ՝ չարձակված հրթիռը: «Այս տեսակի հարձակումները վտանգի տակ են դնում կոալիցիայի ուժերը և քաղաքացիական բնակչությանը և խարխլում Սիրիայի և տարածաշրջանի՝ դժվարությամբ ձեռք բերված կայունությունը և անվտանգությունըե, - հավելել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության խոսնակ գնդապետ Ջո Բուչինոն:
Կարծիքներ