Նիկոլաս Քեյջը 5-րդ անգամ է ամուսնացել
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը 5-րդ անգամ է ամուսնացել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
57-ամյա դերասանի ընտրյալը 26-ամյա ճապոնուհի Ռիկո Շիբատուն է։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է Լաս Վեգասում։ Այդուհանդերձ, ամուսնության վկայականը թվագրված է փետրվարի 16-ին։
Նշվում է, որ Քեյջի նոր կին 4 տարով երիտասարդ է նրա ավագ որդուց։ Քեյջն աղջկան նվիրել է սև ադամանդով մատանի։
2019 թվականի հունիսին դատարանը պաշտոնապես խզել էր Քեյջի և վիզաժիստ Էրիկա Կոյկեի 4-ամյա միությունը։
Կարծիքներ