Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԴԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
Երկօրյա այցով Հայաստանում էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները։ Այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺկայքը:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը եւ ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուս պատգամավորները եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Վաղարշակ Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում, որն անցկացվել է ապրիլի 22-ին Ստեփանավանում:
Կարծիքներ