Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մայիսի 15-ին ձերբակալված Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով.
«Պաշտոնյաներին կաշառք տալու մեջ մեղադրվող քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ կալանքը»:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ՝ այդ թվում Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներ:
Կարծիքներ