Հողային օրենսգրքի փոփոխություն. եկեղեցուն հողամասերը կտրամադրվեն անհատույց օգտագործման, ոչ թե սեփականության իրավունքով
Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ հողային օրենսգրքում՝ ուժը կորցրած ճանաչելով 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, որով պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց տրամադրվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու սպասարկման նպատակով։
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական և համայնքային գույքի նպատակային ու արդյունավետ օգտագործման քաղաքականությամբ։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, փոփոխությունը կվերաբերի միայն օրենքն ընդունվելուց հետո ծագող իրավահարաբերություններին։ Նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 10-ին Ազգային ժողովի հերթական նիստում։


Կարծիքներ