Պատերազմի դեպքում ռուսական տանկերը Կիև կմտնեին հենց առաջին օրը
Ռուսաստանին մեկ օրից քիչ ժամանակ կպահանջվի Ուկրաինայի հետ հիպոթետիկ ռազմական հակամարտության դեպքում Կիևը գրավելու համար, Риа новости-ի հաղորդմամբ՝ գրում է American Thinker-ը:
Հրատարակությունն ընդգծում է, որ Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք սխալ էր, և հենց դա էլ հանգեցրեց ներկայիս լարված իրավիճակին։ Հեղինակների կարծիքով՝ ռազմական գործողություններ հնարավոր են, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը փորձի Ուկրաինան ընդգրկել կազմակերպության կազմում։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի համար ռազմական գործողությունների հնարավոր սկիզբը առանձնահատուկ ռիսկեր չի պարունակում ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով։
Ռուսական բանակը գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Մոսկվայի և Կիևի հնարավոր ռազմական հակամարտությանը , հիշեցնում է թերթը։ Բացի այդ, եթե նույնիսկ ամերիկացի առաջնորդը մտափոխվի, դաշինքի այն երկրները, որոնք կրճատել են իրենց ռազմական ներուժը, չեն կարողանա մրցել ռուսական բանակի հետ, կարծում են նյութի հեղինակները։
Քաղաքական հետեւանքները կսահմանափակվեն միայն դատապարտմամբ, պնդում է թերթը, իսկ Արեւմուտքը չի կարողանա տնտեսական հակահարված տալ Մոսկվային։
Կարծիքներ