Գերմանիան չի կիսում ԱՄՆ-ի վստահությունը Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի մտադրության վերաբերյալ

Գերմանիան չի կիսում ԱՄՆ-ի վստահությունը Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի մտադրության վերաբերյալ

Գերմանիայի իշխանությունները չեն կիսում ԱՄՆ-ի վստահությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրները:

Ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, Բեռլինը շահագրգռված է լարվածության նվազեցմամբ։ Բացի այդ, աղբյուրները նշել են, որ Գերմանիայի նպատակը մնում է նորմանդական ձևաչափով բանակցությունների հնարավորինս շուտ վերսկսումը։

Reuters-ը նաև տեղեկացրել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պյոթները և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունվարի սկզբին՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր DPA գործակալությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում