Երևանի Անգլիական այգում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արսեն Թորոսյանն ու Գնել Գրիգորյանը, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու տարածքում, չշահագործվող վագոն-տնակ է այրվում:
Եվ մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, պարեկները նախ դեպքի վայրում սահմանազատել են տարածքը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչները (ագնետուշիտել), և պայքարել կրակի տարածման դեմ, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Կարծիքներ