Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է. Վահե Էնֆիաջյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է. Վահե Էնֆիաջյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է ․․․

Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ։ Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ, ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

ԼԻՆԵ՛ՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱՅՈՑ ԶԵՆՔԻ և ԱՆՎԱՆ ՓԱՌՔԻՆ,

ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՄՈՒՐ ԿԱ և ՊԵՏՔ Է ԼԻՆԻ,

ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է և ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Հ․ Գ․ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում