Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Կողմերը որոշել են չերկարաձգել այն։
Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։
Կարծիքներ