Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում․ Մովսիսյան
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշումը։
– Արսեն Զախարյանը, լինելով հայ, հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ Այս որոշումը ձեզ զարմացրե՞լ է։
– Էլ ի՞նչ կարող ենք ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում. Բայց սա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում։
– Ռուսաստանում շատ հայ երիտասարդ խաղացողներ կան, նրանք կխաղա՞ն Հայաստանի հավաքականում։
– Ֆեդերացիան միշտ խաղացողներ է փնտրում, բոլոր խաղացողների հետ կապի մեջ է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում։ Նրանք խաղացողներ են փնտրում ամբողջ աշխարհում, ցանկանում են օգնել յուրաքանչյուր խաղացողի։ Բայց սա յուրաքանչյուր ֆուտբոլիստի ընտրությունն է, մենք չենք կարող ստիպել նրան խաղալ Հայաստանի հավաքականում։
Կարծիքներ