Վարչապետի որդին վաղը կզորացրվի՞․ factor.am

Վարչապետի որդին վաղը կզորացրվի՞․ factor.am

Վաղը լրանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի պարտադիր զինվորական ծառայության մեկնելու 2 տարին:

Հիշեցնենք, կրտսեր Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ դիմում էր գրել իր ծառայությունը Արցախում՝ Պաշտպանության բանակում անցկացնելու համար:

Երկու տարիների ընթացքում շատ լուսաբանվեց վարչապետի որդու ծառայությունը, նշվեց, որ հաճախ է Աշոտ Փաշինյանը արձակուրդ գալիս, եղան նաև ծառայակիցների արձագանքները, թե Աշոտը պարկեշտ է ու ծառայում է իր զինակիցներին համահավասար:

Վարչապետի որդու զորացրվելու մասին լուրը փոձեցինք ճշտել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից, որը նախ ասաց, որ պետք է Պաշտպանության բանակից պարզել, ապա հավելեց, որ կարծում է անվտանգությունից ելնելով նման տեղեկությունները նախապես չեն հանրայնացվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում