Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար

Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար

Հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում